Ահա՝ որո՞նք են սառը ջրով լոգանք ընդունելու դրական հատկությունները
ՀասարակությունԻնչպես ներկայացնում է Healthy food star-ը` ոտքերի կարճատև լոգանքը սառը ջրում պարզ և միևնույն ժամանակ բավականին արդյունավետ միջոց է իմունիտետն ամրապնդելու համար:
Թեև տաք ջրով ցնցուղ ընդունելն ավելի հաճելի է, սառը ցնցուղ ընդունելը՝ թեկուզ մի քանի րոպեով, մի շարք օգտակար հատկանիշներ ունի: Գերմանացի գիտնականները պարզել են, որ կանոնավոր կերպով սառը ջրով ցնցուղ ընդունողները հազվադեպ են հիվանդանում հարբուխով` ի տարբերություն տաք լոգանք ընդունողների:
Սառը ջուրը մեծ քանակությամբ էներգիա է հաղորդում: Սիրտն սկսում է արագ աշխատել և արյան շրջանառությունը կարգավորվում է` վերացնելով հոգնածության զգացողությունն ու սթրեսը: