Ռուսաստանը չեղարկեց Պուտինի վերջին առաջարկը` ուկրաինական պատերազմը կանգնեցնելու մասին (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսաստանը չեղարկեց Պուտինի վերջին առաջարկը` ուկրաինական պատերազմը կանգնեցնելու մասին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Պոլյանսկու հայտարարությունը դա է վկայում:
Ըստ Պոլյանսկու` Գերագույն հրամանատարի հունիսյան «առաջարկները» ուժը կորցրին Կուրսկի շրջան ուկրաինական զինված ուժերի ներխուժումից հետո։
ՌԴ-ի ներկայացուցիչն ասել է, որ հունիսին Ռուսաստանը առատաձեռն առաջարկ է արել Ուկրաինային։ Բայց քանի որ մեկ շաբաթ առաջ ուկրաինական իշխանությունները նախընտրեցին էսկալացիան՝ հարձակվելով Կուրսկի շրջանի վրա, նախկին նախաձեռնություններն ուժը կորցրին։
Պուտինի առաջարկով, Ուկրաինան պետք է հրաժարվեր այն տարածքներից, որոնք պաշտոնապես ներառված են ՌԴ կազմում, ինչպես նաեւ համաձայնվեր չեզոք կարգավիճակի հետ: Այդ առաջարկի չեղարկումը նշանակում է, որ Մոսկվան արդեն ունի շատ ավելի մեծ տարածքներ վերահսկողության տակ վերցնելու ծրագրեր: