Կուրսկ ներխուժելով, ողջ ուկրաինական բանակն է հայտնվել թակարդում (Քարտեզ)
ՎերլուծությունՈւկրաինական համեմատաբար վստահելի աղբյուրը ներկայացնում է այն չափազանց բարդ իրավիճակը, որում հայտնվել է ուկրաինական ողջ բանակը` Կուրսկ ներխուժումից հետո:
Նախ աղբյուրը փաստում է. «Գլխավոր շտաբի մեր աղբյուրը հայտնեց, որ ուկրաինական զինված ուժերը ռեզերվներ չունեն Արեւելյան ճակատում կայունացնելու համար, եւ որոշվել է իրենց ողջ ուժերը հատկացնել Կուրսկի գործողությանը։ Սիրսկին հրաման է տվել Պոկրովսկը նախապատրաստել պաշտպանությանը, ըստ Գլխավոր շտաբի հաշվարկների, քաղաքի համար մարտերը կսկսվեն սեպտեմբերին և պետք է դադարեցնեն ռուսական բանակի առաջխաղացումը»։
Խոսքը ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող Պոկրովսկի ուղղությամբ հարձակման մասին է, որտեղ այս օրերին ռուսական ուժերն ունեն շատ լուրջ առաջխաղացում (Քարտեզում` ստորեւ):
Ռեզերվների պակասը աղբյուրը բացատրում է շատ պարզ. «Գլխավոր շտաբի մեր աղբյուրը հայտնել է, որ Սիրսկին Զելենսկիից հավանություն է ստացել ևս երեք բրիգադ տեղափոխելու Սումիի շրջան՝ ուկրաինական խմբավորումը Կուրսկի շրջանում բնակեցնելու համար։ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են ճակատի չափազանց երկար հատվածը, որն այժմ գործում է որպես ջրապտույտ, անհրաժեշտ է ընդլայնել հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին, որպեսզի կանխվի թշնամու կողային հարձակումը:
Քարտեզները ցույց են տալիս, որ ուկրաինական զինված ուժերը երեք ուղղություններ են մտել Կուրսկի շրջանում, ինչը մեծապես ձգել է մեր հարձակողական ճակատը, մինչդեռ Ուկրաինայի հետ հաղորդակցությունը տեղի է ունենում մեկ ճանապարհով։ Այժմ հակառակորդը կփորձի հարվածել մեր թեւերին, որպեսզի խափանվի մատակարարումը և թուլանա ռոտացիան։ Մեր ստորաբաժանումները 2-3 օրվա կռիվով մտել են հնարավորինս քիչ զինամթերքով, և այժմ խնդիր է դարձել Ուկրաինայի զինված ուժերի ողջ խմբի մատակարարման խնդիրը։ Գործնականում չկա հակաօդային պաշտպանության աջակցություն, նրանք բոլորը գտնվում են Սումիում, ինչը մեծապես բարդացնում է իրավիճակը զինվորականների համար, ովքեր փորձում են փորել օկուպացված բնակավայրերը»:
Այսինքն, Կուրսկ ներխուժած ուկրաինական ուժերի համար շփման գիծը մշտապես մեծանում է: Գումարած, կան շատ մեծ կորուստներ, որի պարագայում ձեւավորված գիծը վերահսկել հնարավոր չէ: Վերջապես, ուկրաինական ուժերը միայն նեղ ճեղքումային ուղղություններով են առաջ շարժվել (հիմնական քարտեզը, որը ներկայացրել է ուկրաինական աղբյուրը, թեւերը ապահովելու քիչ հնարավորություններ կան եւ շատ մեծ է ամեն պահի այդ ամբողջական ճեղքումային ուղղությունենրի հիմքերին ռուսների հարվածը եւ ուկրաինական ուժերի շրջապատումը: Արդյունքում, եթե շատ արագ մեծ ռեզեևվներ չբերվեն, վաղը-մյուս օրը ռուսները կսկսեն օղակները փակել: Դատելով ուկրաինական աղբյուրի տեղեկատվութունից, Կիեւը որոշել է եղած ողջ ռեզերվն ուղարկել այդ հատված: Սակայն դա ժամանակավոր լուծում է. կորուստները շատ մեծ են, եւ ուղարկվող ռեզերվները շատ արագ էլ կսպառվեն: Իսկ նոր ռեզերվների հարցում խնդիրներ կան: Բացի այդ, ճակատային մյուս հատվածներում ուկրաինական բանակի համար իսկական ռեզերվային սով է սկսվել, որը եւս սրվում է ամենօրյա ռեժիմով: Պոկրովսկի եւ այլ ուղղություններով ռուսների խորը ճեղքումները հենց այդ մասին են վկայում: Այսինքն, եթե Կիեւի հույսն այն էր, որ ռուսական կողմն այլ հատվածներից ուժեր կտեղափոխի Կուրսկ, գոնե այս պահին արդարացված չեն: Թե այս ամենն ինչ է խոստանում, հասկանալու համար անգամ ռազմական մասնագետ լինել պետք չէ: