Վրաստանի իշխող կուսակցությունը պաշտոնապես Սահակաշվիլուն մեղադրեց 08.08.08թ. պատերազմը սկսելու մեջ
Միջազգային«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության քաղխորհուրդն ուշագրավ հայտարարություն է արել 2008թ.-ի վրաց-աբխազական (Օսեթական) պատերազմի հետ կապված:
«Վրացական հասարակության մեծ մասն իրավացիորեն կասկածում է Սաակաշվիլիի ադեկվատությանը։ Սակայն փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անկայունության, այլ դրսից եկող հրահանգների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին։ Երկրում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար կենսական նշանակություն ունի հանրային իրավական գործընթաց, որպեսզի հանրությունը մեկընդմիշտ իմանա, թե ով է կատարել դավաճանական հանցագործությունը մեր երկրի և ժողովրդի դեմ»։
Այսպիսով, Վրաստանում Սահակաշվիլին պաշտոնապես մեղադրում են 08.08.08թ. պատերազմ սկսելու մեջ, ընդ որում, որ առաջնորդվել է ոչ թե սեփական երկրի շահերով, այլ արեւմտյան հրահանգներով, ընդ որում, դա բնութագրում են, որպես դավաճանություն: Թե իրավական ինչ հետեւանքներ կլինեն, հետո կերեւա: Այս պահին կարելի է նաեւ այս փաստը ֆիքսել. պատերազմի մեղավորն այլևս «ագրեսիվ ռուսական իմպերիալիզմը» չէ, ինչպես շարունակում է մեղադրել Արեւմուտքը, այլ Սահակաշվիլին և նրա ռեժիմը՝ արեւմտ յան հրահանգներով։
Եվս մեկ քայլ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ.