ԱՄՆ-ն հանձնարարել է Կիևում Ավակովի իշխանության գալու սցենար մշակել. ՌԴ արտաքին հետախուզություն
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն ուշագրավ տվյալներ է ներկայացրել Զելենսկու ղեկավարած Ուկրաինայի մասին: Ըստ այդմ.
Ուկրաինան դանդաղ, բայց հաստատուն կերպով վերածվում է «սև խոռոչի» Եվրոպայում: Կիևի վարչակարգի ղեկավարը դիմել է տենդային գործողությունների, քանի որ նա հիմնականում մտահոգված է իր սեփական իշխանության դիրքերի պահպանմամբ, որոնք սասանվել են մայիսի 20-ին իր նախագահական ժամկետի ավարտից հետո։
Ամերիկյան վերնախավում աճում է դժգոհությունը Զելենսկու նկատմամբ: Ե՛վ դեմոկրատական, ե՛ւ Հանրապետական կուսակցություններում ավելի ու ավելի բարձր են լսվում նրանց ձայնը, ովքեր կասկածներ են հայտնում Կիևի ստացած միլիարդավոր դոլարների ռազմական օգնության նպատակային ծախսման վերաբերյալ։ Զելենսկին խելահեղ քայլեր է ձեռնարկում, որոնք սպառնում են էսկալացիային Ուկրաինայի սահմաններից հեռու.
Զելենսկու փոխարինումը, ըստ ԱՄՆ-ի, թույլ կտա Արևմուտքին ավելի լավ նախապատրաստվել Ռուսաստանի հետ կարգավորման բանակցություններին։ Որպես հարմար թեկնածու այս պահին դիտարկվում է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը։ Ամերիկացիները Ավակովի ուժեղ կողմերը համարում են եվրոպական երկրների ղեկավարների հետ նրա շարունակական շփումները։ ԱՄՆ-ն արդեն հանձնարարել է Կիևում Ավակովի իշխանության գալու սցենար մշակել, հարցը քննարկվում է Տիմոշենկոյի, Պորոշենկոյի և «Ժողովրդի ծառայի» պատգամավորների հետ։