Հայաստանի թիմի հանդեպ լարվածություն կար. Արթուր Ալեքսանյան
ՍպորտՀայաստանի օլիմպիական պատվիրակությանը դափնիներով և երգ-երաժշտությամբ են դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) լրագրողների հետ զրույցում խոսել է եզրափակիչ գոտեմարտի արդյունքը բողոքարկելու մասին:
«Հույս կա, որ բողոքարկումն ինչ-որ բան կփոխի: Նման պրակտիկա եղել է, բայց ոչ Օլիմպիական խաղերում, այլ նախորդ տարվա աշխարհի առաջնությունում: Ինձ այլ գույնի մեդալ էր պետք:
Աարավին մեղավոր չէր, մրցավարի մեղքն էր: Իրանցի ըմբիշի հետ ոչ մի խնդիր չկա:
Հայաստանի թիմի հանդեպ լարվածություն կար, մեր չելենջներից ոչ մեկը դրական պատասխան չի ստացել: Նույն Սլավիկ Գալստյանի համար կարող եմ ասել, որ կիսաեզրափակչում հաղթեց, բայց մրցակիցը բողոքարկեց և գոտեմարտի ելքը փոխվեց: Սլավիկը պետք է հանդես գար եզրափակչում»,- ասել է 2016թ. օլիմպիական չեմպիոնը: