Թրամփը Հարիսին «ոչ կոմպետենտ» է անվանել
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն անգործունակությամբ գերազանցում է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենին։ Այս մասին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ հարցազրույցում։
Թրամփը Բայդենին անվանել է «ոչ կոմպետենտ»՝ միաժամանակ ընդգծելով, որ Հարիսը նման վատ ֆոնի վրա էլ ավելի ապաշնորհ պետական գործիչ է։
ԱՄՆ նախագահի թեկնածուն ասել է, որ Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունները տեղի են ունեցել Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի ոչ կոմպետենտության պատճառով։ Նրա կարծիքով՝ այդ հակամարտություններից կարելի էր խուսափել։
Այս առնչությամբ նա ևս մեկ անգամ մատնանշել է ամերիկյան ղեկավարության ապաշնորհությունը՝ ընդգծելով, որ նման մարդիկ չպետք է կառավարեն պետությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Քամալա Հարիսի հետ հեռուստաբանավեճի երեք փուլի մասին։ Առաջինը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 4-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 10-ին, երրորդը՝ սեպտեմբերի 25-ին։