Ամռանը շատ ենք օգտագործում սառույցով ջուր. մի քանի խորհուրդ ըմպողներին
ՀասարակությունԻնչպես գրում է justnaturallife.com-ը` ճաշի ընթացքում կամ հետո սառը ըմպելիքը կարող է դանդաղեցնել մարսողությունը: Բացի այդ, սառը ջուր խմելիս օրգանիզմը ստիպված է էներգիա ծախսել՝ այն տաքացնելու համար, որը պետք է օգտագործեր սնունդը մարսելու համար:
Սառը ջուր խմելու հետևանքները`
1. Սառը ըմպելիքները սեղմում են արյունատար անոթները, դնդաղեցնում մրսողությունը և խաթարում մարմնի խոնավությունը:
2. Օրգանիզմն էներգիան ծախսում է ջուրը տաքացնելու համար, ինչի արդյունքում ջրի կորուստ է լինում:
3. Սառը ջուրն ազդում է նաև իմունային համակարգի վրա` օրգանիզմը դյուրագրգիռ դարձնելով հիվանդությունների և մրսածության նկատմամբ:
Տաք ջուր խմելու օգտակար ազդեցությունը`
սնունդը ավելի հեշտ է մարսվում,
պահպանվում է մարմնի խոնավությունը,
ապահովում է երիկամների, մաշկի և ավշային համակարգի մաքրումը թունավոր նյութերից, ինչպես նաև՝ մաքրում է արյունը:
Տաք ջուրը կանոնավոր կերպով օգտագործելու պարագայում կնկատվի մարսողական համակարգի աշխատանքի բարելավում և արյան մեջ շաքարի մակարդակի նվազում: