Հին մեքենաներ, հին, բայց ոճային հագուստով մարդիկ մեր հին Երևանում
ՀասարակությունՀին Երևան»-ը լայն հասկացություն է. այն տարբեր կերպ կարելի է մեկնաբանել՝ քաղաքի խորհրդային շրջանից մինչև թաղամաս:
Ռուսաստանին միանալուց առաջ Երևանն ընդամենը 30 կմ շրջանագիծ ուներ: Տարածքը բաժանված էր երեք թաղերի՝ Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք:
Կոնդը ներկայիս Երևանի Կենտրոն վարչական շրջանում է գտնվում: Նշանակում է և երկարաձիգ, և բլուր: Պարսից տիրապետության տակ անցնելուց հետո անվանվել է Թափաբաշ, որը ևս նշանակում է բլուր: