Ալոճի անչափ օգտակար և սննդարար հատկությունների մասին
ՀասարակությունԻնչպես գրում է healthyfoodteam.com-ը` սկզբում ալոճն աճեցնում էին Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Միջերկրական ծովի տարածքում, իսկ այնուհետև այն տարածվեց նաև աշխարհի մյուս հատվածներում:
Ալոճը պարունակում է ակտիվ բաղադրիչներ, որոնք հակաօքսիդանտ հատկություն ունեն: Ծաղիկները և պտուղը նշանակալի յուղեր, ֆրուկտոզա, կալիում, նատրիում, կալցիում, աղեր, ֆոսֆոր և մեխակ են պարունակում: Ալոճի ամենաառողջարար հատկություններից մեկը սրտի կաթվածի հավանականությունը կանխելն է:
Այս հատապտուղը լայնորեն կիրառվում է՝ պահպանելու համար արյան համակարգի աշխատանքը, կարգավորում է արյան բարձր ճնշումը, թուլությունը, սրտի մկանային ցավն ու առիթմիան:
Մասուրը նպաստում է սրտի մկանների բջիջների սնուցմանն ու աշխատանքին: 50-ից բարձր տարիքի անձինք պետք է պարբերաբար մասուրի թուրմ խմեն:
Ալոճն օգտակար է թուլության, էներգիայի պակասի, անքնության, սրտխառնոցի, նյարդային խանգարման ժամանակ: Ալոճն օգտակար է ցելյուլիտի, հոդացավերի ժամանակ:
Ալոճը հավաքում են աշնանը, երբ վառ կարմիր է լինում: Ծաղիկները նախընտրելի է քաղել սպիտակ վիճակում: Ծաղիկները պետք է հավաքել ապրիլ-հունիս ամիսներին:
Նյարդային և անոթային հիվանդությունների ժամանակ ալոճն օգտագործվում է թուրմի տեսքով, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 20 գրամ ծեծած տերևների և ծաղիկների վրա լցնել 200 մլ 70 տոկոսանոց սպիրտ: Պետք է պարբերաբար խառնել, ապա թողնել 3 շաբաթ, ապա քամել և օրական 20 կաթիլ խմել մի փոքր հեղուկի հետ: