ԱՄՆ-ում բացահայտվել է Զելենսկու փախուստի ծրագիրը Ուկրաինայի պարտությունից հետո Մանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքից Ոստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը 14 տարի աղոթել եմ այս օրվա համար… Շպռոտի և մայրիկի հուզիչ հանդիպումը Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը Իսրայելում կես միլիոն մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործարք Սարսափազդու լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրից Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիայի թիմին(տեսանյութ)

Կոյուղաջրերը լցվել են «Դատալեքս»

Իրավական

Դատական իշխանության «Դատալեքս» տեղեկատվական համակարգի խափանումները տարակուսելի են: Վերջերս հաճախ ենք ստանում բողոքներ փաստաբաններից եւ ոչ միայն, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը երկու ամիս է, ինչ չի աշխատում՝ տարբեր պատճառաբանություններով: Հասկանալու համար առկա խնդիրը «Իրավունք»-ը խոսեց փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ: Նա նշեց, որ տեւական ժամանակ է, ինչ չի թարմացվում ծրագիրը, ինչն էլ իր հերթին անհարմարություն է պատճառում ոչ միայն փաստբաններին, այլ նաեւ լրագրողներին եւ անհատների:

- Վերջերս իրավաբանների կողմից բազմաթիվ դժգոհություններ են արտահայտվում դատական համակարգի datalex.am կայքի աշխատանքից, ի՞նչ կասեք այդ մասին:

- «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, որի միջոցով կարելի է ծանոթանալ ոչ միայն դատական ակտերին, այլ նաեւ հետեւել գործերի ընթացքին եւ մակագրություններին, առհասարակ չի թարմացվում: Ըստ Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության, Դատական դեպարտամենտի շենքում տեղի է ունեցել վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվել են համակարգերը սպասարկող սերվերները: Վթարից սերվերների նման վնասումը, ըստ նույն հայտարարության, պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռեւս 2017-2018 թվականներին սերվերային տարածքի նախագծումը եւ կառուցումը իրականացվել է թերացումներով, առնվազն` առանց անվտանգային լիարժեք կահավորման, եւ պատշաճ հաշվի առնված չէր կոյուղաջրի ջրագծերի տեղադրման մանրամասն սխեման: Նշվածից կարելի է եզրակացնել, որ կարեւորագույն այդ սերվերները վնասվել են կոյուղաջրերից կամ ջրի այլ արտահոսքից:

- Պարոն Նուրիջանյան, ի՞նչ եք կարծում՝ ներկա պահի դրությամբ հնարավոր չէ՞ր խնդրին արդեն իսկ լուծում տալ:

- Ես ծրագրավորող չեմ եւ հաստատապես չեմ կարող իմանալ, թե որքան ժամանակ կարող է պահանջվել ծրագրային խնդիրները շտկելու համար: Ըստ Դատական դեպարտամենտի հայտարարության, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը եւ հավաստիացրել, որ երկու ամսվա ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաների եւ անվտանգային բարձր երաշխիքների կիրառմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ լուծել առկա խնդիրները, ինչպես նաեւ դատական համակարգը զերծ պահել հետագա նմանատիպ իրավիճակների առաջացումից:

- Հնարավո՞ր է՝ համակարգի խափանումը կապված լինի արտաքին ազդեցության հետ, թե՞ ջրագծերի վթարի պատճառն արժանահավատ է Ձեզ թվում:

- Ոչինչ չեմ բացառում: Մեր օրերում ամեն վարկած իրավունք ունի գոյություն ունենալու: Ընդ որում, եթե խոսենք կողմնակի ազդեցությունից, ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին ազդեցությունը եւս պետք չէ բացառել: Ինձ համար «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ այդքան հաճախակի եւ այդքան երկարատեւ խափանումները տարակուսելի են: «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով իրավաբանները, լրագրողները եւ, առհասարակ, անաչառ դիտորդները կարող են, ի թիվս այլի, հետեւել նաեւ գործերի բաշխմանը եւ մակագրումներին: Լինում են դեպքեր, երբ աղմկահարույց եւ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի մակագրման օրինականության վերաբերյալ կասկածներ են առաջանում հատկապես տվյալ քրեական գործերով պաշտպանական կողմի մոտ: Բոլոր դեպքերում, իրավիճակը խնդրահարույց է: Հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի վերջնական:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ԱՄՆ-ում բացահայտվել է Զելենսկու փախուստի ծրագիրը Ուկրաինայի պարտությունից հետոՄանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքիցՈստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը14 տարի աղոթել եմ այս օրվա համար… Շպռոտի և մայրիկի հուզիչ հանդիպումըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԻսրայելում կես միլիոն մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործարքՍարսափազդու լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրիցՀայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրըԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիայի թիմին(տեսանյութ)ՇՏԱՊ. որոնվում է Մանուկ Մարգարյանը, ըստ տեղեկությունների՝ նա զինված էՄեկ ժամ առաջ Նալբանդյան համայնքի զինված բնակիչը վնասազերծվե՞լ է. նոր մանրամասներՇՏԱՊ. Կրակոցներ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավորԻր նախագահության ընթացքում Բայդենը հանգստացել է միջին ամերիկացու 48 տարվա արձակուրդի չափովՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըՆացիստական «Ազովը» հայտնվեց շրջապատման օղակում (Քարտեզ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Լատվիայի դեմ խաղում Մի քանի հիմնական որակ, որոնք խոսում են նրա բարձր ինտելեկտի մասինՍոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար Արդեն հայտնի է դարձել Apple-ի iPhone 16 շարքի սմարթֆոնների շնորհանդեսի օրը Կրկին շարունակվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թվի անկումըՀրապարակվել է տիեզերքում տեղակայված արևային առագաստի առաջին լուսանկարըՀրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացելԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ինSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգիցՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի ԹովմասյանՆախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել«Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, Իրանը լուրջ և կոշտ արձագանք կտա. Էբրահիմ ԱզիզիՌուսները գրավել են Դոնբասի Կրասնոգորովկա քաղաքը, ուկրաինական ուժերը փախչում են կիսաշրջափակումից. BILDԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸՄահացել է Էդվարդ ԲալասանյանըՆոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածքԻրանն ավելի քան 200 բալիստիկ հրթիռ է ուղարկել Ռուսաստան. The TimesՍելիդովո-Կուրախովսկոե ուղղությամբ, ինչպես եւ սպասվում էր, ուկրաինական բանակը հայտնվել է միանգամայն բարդ դրության մեջ (Քարտեզ)Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինՄի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակելՊարտավոր եք ուժեղ ու տոկուն մնալ, չհանձնվել. այսօր Արթուր Վարդանյանի ծննդյան օրն էՀայտնի է դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՍելենա Գոմեսը պաշտոնապես միլիարդատեր է դարձել. որքան կարողություն ունի նաՀայաստանում պետք է բացառված լինի քաղբանտարկյալների գոյությունը․ Բագրատ ՍրբազանըՕդեսայի մերձակայքում գծերից դուրս են թռցրել արևմտյան օժանդակությամբ ևս մեկ գնացքԹուղթ ու գիր, կալ ու կապ. Ինչպես շրջանցել հոգին սատանային վաճառածներինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանովԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ազգերի լիգա. Իտալիայի հաղթանակն ու օրվա այլ արդյունքներ (տեսանյութ)«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին«Փաստ». Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը«Հրապարակ». ՔՊ-ում խմորումներ են. Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արեւմուտքին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода