«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ
ՍպորտՎերջերս Հայաստանի սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքի «Օլիմպիկ» մարզական համալիրում կայացավ գերծանրքաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների Աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ԲԱԳՐԱՏ ՕՀԱՆՅԱՆԻ հիշատակին նվիրված հանրապետական հուշամրցաշար։ Մասնակցում էին նաև Վրաստանի կաշվե ձեռնոցի մարզիկները։ Գյումրեցի տիտղոսակիր մարզիկը Բագրատ Օհանյանը, երկրային կյանքից հեռացել է անժամանակ, 3 տարի առաջ, ծանր հիվանդությունից։
Iravunk. com -ի մարզական թղթակցին հաջողվել է ներկա գտնվել ու հետևել մրցաշարին։ Ոսկե մեդալ նվաճեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, ծնունդով Կոտայքի մարզի Զովունի գյուղից ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԸ։ Նա մեզ հետ բացառիկ զրույցում նշեց.
- 92 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Այնպես ստացվեց, որ միանգամից եզրափակչին եմ մասնակցել ու հաղթել։ Նշեմ, որ այս հուշամրցաշարը վարկանիշային է, վաստակած միավորների արդյունքները շատ կարևոր են նոյեմբերին Մոնտենեգրոյում կայանալիք Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար։ Պիտի ջանք չխնայեմ, Աշխարհի առաջնությանը հաջող հանդես գալու համար։
- Դավիթ, հետաքրքիր է ինչպիսի քաղաք է քո համար Գյումրին։
- Գյումրին շատ հիասքանչ քաղաք է,իզուր չի համարվում սպորտի դարբնոց, քանի որ շատ անվանի մարզիկներ կան այս քաղաքից, շատ կոլորիտային քաղաք է, պատմամշակութային կոթողներով, եկեղեցիներով հարուստ, գյումրեցիները շատ հյուրասեր են, մարդամոտ։
- Դավիթ, որն է քո հաջողության գրավականը։
- Տքնաջան պարապմունքները, ինչպես նաև անձնական մարզչիս Վլադիմիր Մարկարյանի կատարած հսկայածավալ աշխատանքը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ