Իզմիրլյան ԲԿ-ի անձնակազմը ուխտավորաբար այցելեց Հաղարծին վանական համալիր և Գոշավանք.Ֆոտոշարք
ԱռողջապահականԻզմիրլյան ԲԿ-ի տնօրինության և Հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, օգոստոսի 10-ին Իզմիրլյան ԲԿ-ի անձնակազմը ուխտավորաբար այցելեց Հաղարծին վանական համալիր և Գոշավանք։
Մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Իզմիրլյան ԲԿ-ի Հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանի։ Անձնակազմը մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի և հաղորդվեց մեր Տիրոջ Կենարար Մարմնին և Արյանը։
Պատարագից հետո Իզմիրլյան ԲԿ-ի անձնակազմը այցելեց Գոշավանք, որտեղ հյուրերին դիմավորեց Իզմիրլյան ԲԿ-ի նախկին Հոգևոր տեսուչ և Գոշավանքի ներկայիս վանահայր Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը։