Նորբերտո Բալեկյանը հեռանում է «Բոկա Խունիորսից». Հայտնի է նոր ակումբը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները արգենտինական Պրիմերայի մեկ այլ ակումբի հետ։ Առաջիկայում հայ ֆուտբոլիստը կհամալրի «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի շարքերը։ Նորբերտոյի տեղափխությունը կլինի վարձակալական հիմունքերով 18 ամիս ժամկետով՝ հետագայում ամբողջական տրանսֆերի գնման հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ 28-ամյա խաղացողը «Բոկա Խունիորս» էր տեղափոխվել 2021 թվականին «Ատլետիկո Հուրականից» 2,9 միլիոն եվրոյի դիմաց: