Ուկրաինական բանակը մեծ կորուստներ է կրում Կուրսկի սահմանային շրջանում մարտերում: Այս մասին ասվում է ՌԴ ԶՈՒ գլխավոր ռազմաքաղաքական տնօրինության պետի տեղակալ Ապտի Ալաուդինովի զեկույցում:
Ալաուդինովը, ով չեչենական «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատներից մեկի հետ գտնվում է Կուրսկի շրջանում, խոսել է այս ուղղությամբ օպերատիվ իրավիճակի մասին։