Ինչպես հասկանալ, թե ի՞նչ են նշանակում ձեր երազները
ՀասարակությունՄենք բոլորս երազներ ենք տեսնում, անկախ նրանից՝ կարողանում ենք դրանք հիշել, թե ոչ։
Ուսուցանող երազներ
Երազի այս տեսակը մեզ տեղեկություններ է տալիս որոշ ընթացիկ խնդիրների մասին, ինչպես նաև գիտելիքներ, որոնց աղբյուրը մեր գիտակցությունն է։
Երբեմն երազում մենք տեղեկություններ ենք ստանում, որոնց մասին նախկինում ոչինչ չգիտեինք: Բացի այդ, երազը կարող է ոգեշնչման աղբյուր լինել կամ օգնել մեզ որոշակի բացահայտումներ անել։
Երազ-կանխատեսումներ
«Կանխատեսել» բառը իրականում նշանակում է կանխազգալ, ուստի նման երազները բացում են ինչ-որ բանի հնարավոր արդյունքի վարագույրը:
Այս երազները մեզ ստիպում են հասկանալ, որ միտքը չի ենթարկվում ժամանակի գծայինության օրենքներին: Դրանք նաև խրախուսում են ձեզ հայացք նետել ձեր ներսը՝ փնտրելով հոգևոր վերափոխման և գիտակցության ընդլայնման հնարավորություններ: