Հողից հանված թռչնամսի ապրանքախմբից խանութներ չե՞ն հասել. Մանրամասներ
Հողից հանված թռչնամսի ապրանքախմբից խանութներ չեն հասել, այս մասին «Հետքին» հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ պարզաբանելով, որ ամբողջ գործողությունը տեղի է ունեցել անմիջապես սահմանային վերահսկողությունից հետո։ ՍԱՏՄ–ի փոխանցմամբ, թռչնամսի նշված խմբաքանակի ծագման երկիրը Բրազիլիան է։ Այն ներկրվել է նախ Վրաստան, ապա՝ Հայաստան։
ՊԵԿ-ի տարածած տեսանյութում երևում է թռչնամսի փաթեթավորումը։ Այն «Seara» ֆիրմայի է, որը բրազիլական է։
Սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր փորձաքննության ժամանակ պարզվել է, որ նշված խմբաքանակը ենթակա չէ օգտագործման, պետք է կա՛մ ոչնչացվի, կա՛մ հետ ուղարկվի։
«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը որոշել է ոչնչացնել։ Տեղի և ոչնչացման եղանակի մասին եզրակացությունը ՍԱՏՄ-ն փոխանցել է ՊԵԿ-ին։