ՇՏԱՊ.Բելգորոդում տարհանում է սկսվել
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ակտիվության պատճառով սկսվել է Կրասնոյարուժսկի շրջանի բնակիչների տեղափոխումն ավելի անվտանգ վայրեր։
«Անհանգիստ առավոտ էր՝ Կրասնոյարուժսկի շրջանի սահմանին թշնամու ակտիվության պատճառով։ Վստահ եմ՝ մեր զինծառայողներն ամեն ինչ կանեն՝ վտանգը հաղթահարելու համար»,- գրել է Գլադկովը թելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին մոտ 1000 ուկրաինացի զինվորական է ներխուժել Կուրսկի շրջան։