Նախիջևանում ականի վրա 19-ամյա ադրբեջանցի է պայթել
19-ամյա ադրբեջանցի Բախտիյար Սուլթանովը պայթել է ականի վրա Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Վայոց Ձորի մարզի հայկական Գոմք գյուղի ուղղությամբ։ Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։