Պուտինը, հավանաբար, Գերասիմովին փոխարինել է Բորտնիկովով՝ Կուրսկում հակաահաբեկչական գործողության ղեկավարի պաշտոնում. ISW
ՄիջազգայինՊուտինը, հավանաբար, Գերասիմովին փոխարինել է Բորտնիկովով՝ Կուրսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ղեկավարի պաշտոնում, հայտնում է ISW-ն:
Վերլուծաբանները կարծում են, որ նման նշանակումը կարող է վկայել նախագահի դժգոհության մասին, թե ինչպես է ռազմական հրամանատարությունը կառավարում իրավիճակը Ռուսաստանի տարածքում։
«Պուտինը, ամենայն հավանականությամբ, Բորտնիկովին նշանակել է հակաահաբեկչական գործողության ղեկավարի պաշտոնում, քանի որ նա նախկինում ապացուցել էր, որ արդյունավետ կառավարիչ է այն ճգնաժամերի ժամանակ, որոնք սպառնում էին Ռուսաստանի ներքին կայունությանը և Կրեմլի ռեժիմին»: