Ցինցինատի. Ավանեսյանի առաջին հաղթանակը` Հայաստանի դրոշի ներքո
Սպորտ
Հայ թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն իր առաջին հաղթանակն է տարել, որպես Հայաստանի ներկայացուցիչ։
Ցինցինատիի մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում Ավանեսյանը հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսին՝ 6:3, 6:1։
Հանդիպման տևողությունը 1 ժամ 23 րոպե էր։
Հիշեցնենք, որ մարզուհին մինչ այս ներկայացնում էր Ռուսաստանի դաշնությունը։