Շոկոլադի անչափ օգտակար հատկությունների մասին
ՀասարակությունԳիտնականները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 100 գրամ շոկոլադ: Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ շակոլադը պարունակում է բուժիչ հատկություններ: Այն օգտակար է հատկապես այն մարդկանց համար, ում մոտ բարձր է սրտանոթային հիվանդություններով հինվանդանալու հավանականությունը:
Կամավորների մասնակցությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ օրական մեկ սալիկ շոկոլադի օգտագործումն իջեցնում է արյան ճնշումը, ինչպես նաև բարելավում է արյան շրջանառության համակարգն ու նվազեցնում է սրտային հիվանդությունների ժամանակ կաթվածի առաջացման հավանականությունը:
Ճիշտ է հետազոտության ընթացքում մասնակիցները օգտագործել են ոչ միայն սև այլ նաև կաթնային շոկոլադ, սակայն մասնագետները նշում են, որ սև շոկոլադն ավելի օգտակար է առողջության համար:
Հետազոտության ընթացքում մասնագետները հաշվի են առել նաև մասնակիցների սննդակարգը:
Կամավորներից շատերը հրաժարվել են յուղոտ սննդից և գազավորված ըմպելիքներից:
Աղբյուրը՝ gogetnews.info