Երկրում առաջին արբանյակը՝ պատրաստված փայտից. այն տիեզերք կուղարկվի շուտով
ՀասարակությունՃապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները անտառների վերամշակմամբ զբաղվող Sumitomo Forestry կորպորացիայի հետ միասին ստեղծել են աշխարհում առաջին արբանյակը, որը պատրաստված է փայտից: Այն կոչվում է LignoSat, և նախատեսվում է SpaceX հրթիռով տիեզերք արձակել այս տարի:
Արբանյակի մշակումը տևել է չորս տարի, աշխատանքներն սկսվել են 2020-ի ապրիլին։
Ինչպես տեղեկացնում է Japantimes.co.jp-ը՝ արբանյակի չափերը կազմում են մոտ 100 x 100 x 100 մմ, իսկ պատի հաստությունը՝ 4-5,5 մմ: Սարքը պատրաստված է մագնոլիայի փայտից, որն ընտրվել է իր ամրության և արտադրական որակի համար: Գիտնականները նաև փորձարկել են բալի և կեչի, բայց, ի վերջո, ընտրել են մագնոլիան: Փայտը ստացվել է Sumitomo Forestry-ից:
Արբանյակը հավաքվել է փայտամշակման ճապոնական ավանդական տեխնոլոգիայի կիրառման միջոցով՝ առանց ամրացումների կամ սոսնձի օգտագործման։ Կոնստրուկցիան, իհարկե միայն փայտից չէ, կան նաև մի քանի ալյումինե մասեր, ինչպես նաև արևային մարտկոցներ։ Արբանյակի ընդհանուր քաշը ընդամենը 1 կգ է։
LignoSat նախագիծը նպատակ ունի պայքարել տիեզերական աղբի դեմ և խթանել տիեզերքում ավելի կանաչ գործունեությունը: Ներկայիս միջազգային կանոնակարգերը պահանջում են, որ առաքելության ավարտից հետո արբանյակները վերադարձվեն մթնոլորտ և չդառնան տիեզերական աղբ: