Ահա՝ ո՞րն է նախաճաշի համար ամենից ճիշտ ժամանակը. մասնագետի կարծիքը
ՀասարակությունՄասնագետները նշում են, որ երբ մարդիկ արթնանում են, նրանց արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է, ուստի խորհուրդ է տրվում նախաճաշել արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում:
Բրիտանացի մասնագետները նշում են, որ նախաճաշը շատ կարևոր է, չնայած շատ մարդիկ այն բաց են թողնում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր նախաճաշում են, ավելի սլացիկ կառուցվածք ունեն, քան նրանք, ովքեր չեն նախաճաշում, քանի որ նախաճաշող մարդկանց մոտ սննդակարգն ավելի հավասարակշռված է: Ավելին, մասնագետները նշում են, որ նախաճաշի բացակայությունը կարող է ազդել էներգիայի պաշարի ու կենտրոնացման վրա:
Աղբյուրը՝ med2.ru