ՀՀ կառավարությունը նվազեցրել է անմաքս ապրանքի շրջանառությունը` ցամաքային ու փոստային ճանապարհով
ՏնտեսությունՀՀ կառավարությունը նվազեցրել է ցամաքային սահմանով և փոստով ներմուծման դեպքում ապրանքների առավելագույն անմաքս ծավալը։
Նախկինում առանց մաքսատուրքի հնարավոր էր ներմուծել մինչև 500 եվրո արժողությամբ և մինչև 25 կգ ընդհանուր քաշով ապրանքներ:
Ինչ վերաբերում է փոստային ծանրոցներին, ապա դրանց շեմն իջեցվել է մինչև 200 հազար դրամ և 31 կգ։ Նախկինում այն կազմում էր 1000 եվրո և 31 կգ՝ ըստ ԵԱՏՄ կանոնների։