Վրաստանից Հայաստան ձգվող սահմանին նոր ավտոմայրուղի կկառուցվի
ՏնտեսությունՎրաստանից Հայաստան ձգվող սահմանին նոր ավտոմայրուղի կկառուցվի, հայտնում է Sputnik Грузия-ն։
29,3 կմ երկարությամբ ճանապարհը Ռուսթավի քաղաքից ձգվում է մինչև «Սադախլո»-ի անցակետ։
Շինարարության արժեքը կկազմի 250 մլն եվրո, այն կֆինանսավորի Եվրոպական ներդրումային բանկը: Ըստ ծրագրի՝ նոր ավտոմայրուղին անցնելու է գոյություն ունեցող ճանապարհին գրեթե զուգահեռ՝ մինչև Հայաստանի հետ սահման։
Նախագծի իրականացման մրցույթը կհայտարարվի առաջիկայում։