Տուժածներից 2-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության․ ԱՆ-ն՝ վթարից տուժածների մասին
Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։
8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։