1 արգելափակված տուժած դուրս է բերվել ավտոբուսից, 2-ը՝պատգարակով մոտեցվել մոտակա ԲԿ. նոր մանրամասներ խոշոր վթարից
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը նոր մանրամասներ է հայտնել Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:
Ըստ այդմ՝ ճշտված տվյալների համաձայն, 17 տուժած տեղափոխվել է Երևան քաղաքի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: