Արեւմուտքում հայտարարել են Ալեքսանդր Սիրսկու կարիերային սպառնացող լուրջ վտանգի մասին
ՄիջազգայինՈւկրաինական զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու կարիերան կարող է կախված լինել Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման փորձի արդյունքից, կարծում է Economist ամսագիրը։
Ինչպես գրում է հրատարակությունը, ուկրաինական ուժերի հարձակումը Կուրսկի շրջանի վրա սերտորեն կապված է Սիրսկու հետ, որին Ուկրաինայում հաճախ են քննադատում։
«Երբ խաղադրույքներն այսքան բարձր են, գեներալ Սիրսկու կարիերան կարող է կախված լինել դրանից: Առաջնագծում գտնվող ուկրաինական աղբյուրներից ստացված հաղորդագրություններն արդեն վկայում են կորուստների աճի մասին»,- գրում է հրատարակությունը։
Ինչպես նշում է Economist-ը, Կուրսկի շրջանի վրա հարձակման փորձի հիմնավորումը դեռ կարող է կասկածի տակ լինել՝ հաշվի առնելով ռազմաճակատի այլ հատվածներում ուկրաինական զորքերի ծանր իրավիճակը։