Երևանում առևանգված 55-ամյա կինը հայտնաբերվել է․ իրավապահները նրան առևանգած 3 կասկածյալներին բռնել են «Զվարթնոց» օդանավակայանում Զելենսկու Կուրսկի ավանտյուրան, ի վերջո, կդառնա Ուկրաինայի պարտությունը. Ուկրաինական սպա Գրանցվել է կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքը Ալեքսանդր Մասլյակովի մահվան պատճառը թոքերի քաղցկեղն էր Եկել է պահը, երբ անհրաժեշտ է արագացնել Ուկրաինայում պատերազմի ավարտը. Շոլց Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը Ռուսական նոր TOS-2 «Тосочка» համակարգերայրում են ուկրաինական դիրքերը Կուպյանսկի ուղղությամբ (Տեսանյութ) Հարիսի ընտրվելու դեպքում կպարզվի, որ Բայդենն իսկական հանճարեղ ղեկավար էր (Տեսանյութ) Ռուսները շարունակում են առաջխաղացումը` շրջապատելով Ուկրաինայի ուժերը. New York Times Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Արդեստանին հաստատել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ է հանձնել Ռուսաստանին. CNN

Ով է նկարահանում Փաշինյանի «TikTok»-ի տեսանյութերը և որքան գումար է ստանում հարկատուների գրպանից. Factor.am

Թեմա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ակտիվ է «TikTok» սոցիալական ցանցում, որտեղ տեսանյութեր է հրապարակում թե՛ իր առօրյայից, թե՛ աշխատանքային գործունեությունից։ Պարզվում է՝ վարչապետի աշխատակազմում կա հատուկ աշխատակից, որի հիմնական զբաղվածությունը Նիկոլ Փաշինյանի համար «TikTok»-ի տեսանյութեր նկարահանելն է։

Ֆեյսբուքում մեկ միլիոն հետևորդ ունեցող Փաշինյանը «TikTok»-յան օգտատեր դարձավ 2023 թվականի նոյեմբերին։ Արդեն շուրջ 35 հազար հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը բավական ակտիվ է այս սոցիալական հարթակում, որտեղ հիմնականում հրապարակվում են ոչ պաշտոնական բովանդակությամբ տեսանյութեր։ Օրինակ, վերջին տեսանյութն այն մասին է, թե ինչպես է Փաշինյանը գնումներից վերադառնում, իսկ կինը՝ Աննա Հակոբյանը, խաշլամա, տոլմա և այլ ուտեստներ պատրաստում։ Ի դեպ, նկատենք, որ հրապարակայնությունը կարևորող Փաշինյանի էջի գրեթե բոլոր հրապարակումներում փակված է մեկնաբանություններ թողնելու դաշտը։

 

Իսկ ո՞վ է Փաշինյանի «TikTok»-յան էջի տեսանյութերը նկարահանում և արդյո՞ք այս աշխատանքի համար գումար հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ով է ստեղծում «TikTok»-ի բովանդակությունը, տեսանյութերի նկարահանման և տեղադրման համար կա՞ առանձին հաստիք։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ վարչապետի՝ «TikTok» և այլ սոցիալական հարթակներում բովանդակության գեներացման և տարածման աշխատանքներում ներգրավված է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային իրազեկման ծառայության ավագ մասնագետ Դավիթ Մկրտչյանը։

 

ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Մկրտչյանը դեռևս 2018-ին ակտիվորեն ներգրավված էր Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, ապահովում էր նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումները կամ պահում էր բարձրախոսը (рупор), որով խոսում էր Փաշինյանը, այդ պատճառով նա շարժման մասնակիցների շրջանում առավել հայտնի էր «Ռուպըր Դավո» անունով։

Թե որքան աշխատավարձ է ստանում Դավիթ Մկրտչյանը ՀՀ պետբյուջեից, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հրաժարվել են պատասխանել՝ հղում անելով ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։ Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ 2018 թվականին նույն ՊՈԱԿ-ից Factor.am-ին տրամադրել են թե՛ հաստիքացուցակը, թե՛ աշխատավարձերի չափը։ Ինչու է վեց տարի անց ՊՈԱԿ-ը ընտրել ոչ թափանցիկ աշխատելաոճ․ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն ասաց, որ նախկինում հաստիքացուցակի և դրույքաչափերի տրամադրման հետ կապված դատական գործ է եղել, այդ իսկ պատճառով այս դեպքում նախապես պետք է աշխատակիցներից հարցնի, եթե դեմ չլինեն՝ կտրամադրեն։

 

Ըստ 2018 թվականին Factor.am-ին փոխանցված տեղեկատվության՝ գլխավոր մասնագետի դրույքաչափը կազմում է 245 հազար դրամ։ Արդյո՞ք այս տարիների ընթացքում աշխատավարձի չափը փոփոխության ենթարկվել է՝ հայտնի չէ։ Թեմայի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Դավիթ Մկրտչյանից, որը ևս հրաժարվեց հարկատուների համար բացահայտել, թե որքան աշխատավարձ է ստանում տիկտոկյան տեսանյութեր նկարահանելու համար։ «Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը իր մեջ պարունակում է անձական տվյալներ, եթե ձեզ հետաքրքրում է հաստիքային դրույքաչափը, խորհուրդ եմ տալիս դիմել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ գրավոր հարցմամբ»,- ասաց Դավիթ Մկրտչյանը։

 

 

 






Երևանում առևանգված 55-ամյա կինը հայտնաբերվել է․ իրավապահները նրան առևանգած 3 կասկածյալներին բռնել են «Զվարթնոց» օդանավակայանումԶելենսկու Կուրսկի ավանտյուրան, ի վերջո, կդառնա Ուկրաինայի պարտությունը. Ուկրաինական սպաԳրանցվել է կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքըԱլեքսանդր Մասլյակովի մահվան պատճառը թոքերի քաղցկեղն էրԵկել է պահը, երբ անհրաժեշտ է արագացնել Ուկրաինայում պատերազմի ավարտը. ՇոլցՄահացել է Ալեքսանդր ՄասլյակովըՌուսական նոր TOS-2 «Тосочка» համակարգերայրում են ուկրաինական դիրքերը Կուպյանսկի ուղղությամբ (Տեսանյութ)Հարիսի ընտրվելու դեպքում կպարզվի, որ Բայդենն իսկական հանճարեղ ղեկավար էր (Տեսանյութ)Ռուսները շարունակում են առաջխաղացումը` շրջապատելով Ուկրաինայի ուժերը. New York TimesԻրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Արդեստանին հաստատել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ է հանձնել Ռուսաստանին. CNNԱնվանվել են անալիզները, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի վաղ հայտնաբերման համարՀայրապետ Ստեփանյանի ընտանիքըԿՀՎ-ի և MI6-ի ղեկավարները հանդես են եռկել բացառիկ համատեղ հայտարությամբ. The Financial Times.Եկել է Ուկրաինայում hшկшմшրտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը․ ՇոլցԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ևս յոթ երկրներ ստորագրել են արհեստական ​​ինտելեկտի օգտագործման կոնվենցիաՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՔրտնում եք քնած ժամանակ. անմիջապես դիմեք բժշկի, սա կարող է վտանգավոր հիվանդությունների նշան լինելՀայաստանում նկարահանվում է «Դարի գտածոն» ռուսական ֆիլմըԿենդանակերպի 4 նշաններ, ովքեր կծաղկեն 2024 թվականի վաղ աշնանըԻնչ է կատարվում զույգերի հետ ամուսնությունից հետոՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՄենք մեր հավաքականում մեր պատմությունն ունենք. Տիկնիզյանը` Վրաստանի հավաքականի հետ համեմատության մասինՌուսական ուժերը դուրս են գալիս Ուկրաինսկ-Գորդովկա հատվածում ուկրաինական ուժերի թիկունք (Քարտեզ) «Օ» բանակախումբը ներխուժել է Գրոդովկայի կենտրոն և Ուկրաինսկի հարավը (MAP)Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքըԲլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ ԲրիտանիաՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Sofascore-իԱրմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՀզոր պայթյուններ Կիևում, քաղաքի վերևում ծխի հսկա սյուն է երևում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար. ԷրդողանԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանաԹրամփը վիրավորվել է Պուտինից (Տեսանյութ)Մայաների աստղագուշակը. այն մարդկանց ծննդյան ամսաթվերը, ում բախտը կբերի 2025 թ-ինԱՄՆ-ում ցուցադրել են երբևէ բռնված ամենամեծ ալիգատորներից մեկին (Ֆոտո)Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Սնունդ լիարդի համար. 7 մթերք, որոնք կմաքրեն ձեր լյարդը բոլոր թույներից և տոքսիններիցԱրցախը երբե'ք չպիտի լինի և չի' լինելու նզովյալ սրիկաների բնակվելու վայր. Արցախի նախկին պատգամավորը մերկացնում է իրականությունըՌուս մարտիկը պատմել է, թե ինչպես ողջ մնաց գլխի մոտ անօդաչուի պայթյունից հետո (Տեսանյութ)Ազգերի լիգա. Գերմանիայի, Վրաստանի ու Անգլիայի վստահ հաղթանակները(տեսանյութ)Իրանը կփոխի իր մայրաքաղաքըԱՄՆ-ում բացահայտվել է Զելենսկու փախուստի ծրագիրը Ուկրաինայի պարտությունից հետոՄանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքիցՈստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը14 տարի աղոթել եմ այս օրվա համար… Շպռոտի և մայրիկի հուզիչ հանդիպումըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԻսրայելում կես միլիոն մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործարքՍարսափազդու լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրիցՀայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода