Շոգին ճառագայթումից պաշտպանվելու համար՝ կարելի է սալորաչիր շատ ուտել
ՀասարակությունՄասնագետները նշում են, որ արևային համակարգերը վտանգավոր են դեպի տիեզերք թռիչքների ժամանակ: Բացի մի շարք վնասակար հետևանքներից, տիեզերքի իոնացված ճառագայթումը խթանում է բջիջջների գործունեությունը, որն էլ ժամանակի հետ մեծացնում է ոսկորների կոտրվելու հավանականությունը:
ՆԱՍԱ-ի գիտնականները փորձարկել են ոսկրային զանգվածի կորստի դեմ պայքարող 4 մեթոդներ, որոնք տրվել են մկներին, որից հետո նրանք ենթարկվել են գամմա ճառագայթման: Հետազտության արդյունքում պարզվել է, որ այդ միջոցներից առավել լավ օգնել է սալորչիրը, քանի որ այն մկների ոսկորները, որոնք սնվել էին սալորաչրով, ճառագայթումից գրեթե չէին վնասվել:
Այդ ամենից հետո գիտնականները մկներին ենթարկել են տիեզարական ճառագայթման նմանակիչ ազդեցության` «հարվածելով» նրանց օրգնիզմը բարձր էներգիայով իոններով ու պրոտոններով: Ինչպես նշում են մասնագետներն, այս փորձում ևս սալորաչիրը լիովին պաշտպանել է մկների ոսկորները ճառագայթման հետևանքներից:
Մասնագետները պատրաստվում են պարզել, թե սալորաչրում առկա որ քիմիական միացություններն են նման ազդեցություն թողնում օրգանիզմի վրա:
Աղբյուրը՝ gogetnews.info