Քացախի անչափ կարևոր հատկությունների մասին
ՀասարակությունՊարզվում է, որ քացախը հնարավոր է օգտագործել ոչ միայն որոշ ճաշատեսակների համի բարելավման, այլ այն նաև աղիքային որոշ հիվանդությունների բուժման համար: Չինացի գիտնականները պարզել են, որ վերջինիս հիմնական բաղադրիչը՝ քացախաթթուն, մկների մոտ զգալիորեն նվազեցնում է խոցային կոլիտի ախտանշանները:
Ինչպես հայտնի է խոցային կոլիտը դա հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում հաստաղիքի լորձաթաղանթի բորբոքում: Հնարավոր է անգամ խոցերի ձևավորում: Վիճակագրության համաձայն, այն առավել տարածված է 15-ից մինչև 25 տարեկան երիտասարդների մոտ:
Հետազոտության շրջնակներում հետազոտողները կոլիտով տառապող կենդանիներին տվել են քացախ: Մասնագետները պարզել են, որ կենդանիների մոտ բավականին բարձրացել է լակտոբակտերիանների ու բիֆիդոբակտերիաների մակարդակը, որն էլ բարենպաստ ազդեցություն է թողել աղիների վիճակի վրա: Մասնագետները կենդանիների մոտ նկատել են նաև պոտենցիալ վտանգավոր սպիտակուցների մակարդակի նվազում: