Դեռ հին ժամանակներ. Սայաթ Նովա-Տերյան խաչմերուկ․ անկյունում ֆոտո պավիլիոնն էր
ՀասարակությունԱյս լուսանկարն ասես շատերին կտեղափոխի անցյալ: Նշենք, որ Սայաթ-Նովայի պողոտան պաշտոնապես բացվեց 1963թ.: Պողոտան կրում է 18-րդ դարի բանաստեղծ, երաժիշտ և աշուղ Հարություն Սայադյանի անունը, որն առավել հայտնի է Սայաթ-Նովա անունով: Կեղծանվան ծագումը երկիմաստ է, բայց շատերը կարծում են, որ դա նշանակում է «երգերի արքա»: 1963թ․ հոկտեմբերի 27-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մոտ տեղի է ունեցել մեծն բանաստեղծ-աշուղի սպիտակ մարմարից պատրաստված հուշաղբյուրի (1963 թ., քանդակագործ՝ Արա Հարությունյան) բացման հանդիսավոր արարողությունը: Նույն ժամանակահատվածում բացվել է նաև Սայաթ-Նովայի անվան պողոտան։