Մարդանման ռոբոտներն աշխատանքի կանցնեն GXO-ում
ՀասարակությունՄեծ մանևրունակություն ունեցող Digit ռոբոտի առաջին առաջադրանքը կլինի ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Spanx գործարանում պլաստիկ տարաներ տեղափոխելը: Թեև չի հայտարարվել, թե քանի ռոբոտ կաշխատի այս հաստատությունում, աղբյուրը ենթադրում է, որ այն դեռևս համեմատաբար փոքր է։ Եթե խոսքը լիներ տասնյակ կամ հարյուր հազարավոր ռոբոտների մասին, ապա կողմերը, վստահաբար, հաճույքով կկիսվեին նման տեղեկություններով ողջ աշխարհի հետ։
Ըստ TechCrunch-ի՝ Digit-ի համակարգերը կտրամադրվեն վարձակալությամբ՝ «ռոբոտներ որպես ծառայություն» (robots-as-a-service, RaaS) մոդելով, ինչը ընկերությանը թույլ կտա խուսափել բարդ համակարգի հսկայական նախնական ծախսերից և միաժամանակ օգտվել աջակցության և ծրագրային ապահովման թարմացումներից:
Նշենք, որ GXO-ն անցյալ տարի սկսեց փորձնական նախագիծ Digit ռոբոտների հետ, սակայն վերջերս հայտարարեց նոր փորձնական գործարքի մասին Agility-ի խոշորագույն մրցակիցներից մեկի՝ Apptronik-ի հետ: