Փարիզ-2024. Վազգեն Թևանյանը վերջին րոպեներին միավորներ տվեց մրցակցին ու պարտություն կրեց
ՍպորտԵվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում գոտեմարտեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրի հետ և 5:1 հաշվով հաղթելուց հետո վերջին րոպեներին 5:7 հաշվով ցավալի պարտություն է կրել:
Եթե Մոնղոլիայի ներկայացուցիչը դուրս գա եզրափակիչ, Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: