Վուչիչը հայտնել է, որ Մոսկվայից լուր է ստացել Սերբիայում սպասվող հեղաշրջման մասին. Vecernje Novosti
ՄիջազգայինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Մոսկվայից նախազգուշացում է ստացել Սերբիայում սպասվող հեղաշրջման մասին, գրում է Vecernje Novosti-ն։
«Պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել Ռուսաստանից, տեղեկությունը փոխանցվել է պաշտոնական խողովակներով։ Այս հարցով մասնագետներն իրենց գործն են անում»,- պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Վուչիչն ընդգծել է, որ «նրանք, ովքեր երազում են ինչ-որ բան անել», չեն կարողանա հասնել դրան, և քաղաքացիները չպետք է անհանգստանան։
Սերբիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ կապված երկրի արևմուտքում լիթիումի հանքանյութի արդյունահանման և վերամշակման կառավարության ծրագրերի հետ: Հաջորդ զանգվածային ակցիան նախատեսված է օգոստոսի 10-ին Բելգրադում։