Փարիզ-2024. Անդրանիկ Կարապետյանը մեդալ չնվաճեց
ՍպորտՓարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտած աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով 7-րդն է (170+200) 89 կգ քաշային կարգում:
Պոկում վարժությունում Կարապետյանի գրանցեց 170 կգ արդյունք:
Առաջին մոտեցմամբ Կարապետյանը հաջողությամբ պոկեց 170 կգ-ոց ծանրաձողը:
Երկրորդ մոտեցման համար պատվիրվեց 175 կգ, բայց Կարապետյանը ձախողեց:
Անդրանիկ Կարապետյանը պոկեց 177 կգ-ը, պահեց գլխավերեւում, բայց մրցավարները չհաշվեցին: Մրցավարների որոշումը բողոքարկվեց մեր պատվիրակության կողմից, բայց քննարկումից հետո քաշը չգրանցվեց: Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 170 կգ-ով: