Ահա՝ ինչու են Դուբայում արաբները կրում սպիտակ զգեստ և այն անթերի մաքուր է
ՀասարակությունՊարզվում է, որ Էմիրությունների ազգային հագուստը շատ դարերի պատմություն ունի։ Եվ այս ընտրությունը պայմանավորված է կլիմայական պայմաններով, որոնցում գտնվում է պետությունը։
Դուբայը կառուցվել է անապատի մեջտեղում, որտեղ ամբողջ տարին շոգը հասնում է +45 աստիճանի և հաճախակի են լինում ավազային փոթորիկներ։ Այդ իսկ պատճառով ազգային տարազի հիմնական գործառույթը մաշկը արևից, մազերը փոշուց պաշտպանելն է և լավ օդափոխությունը։
Այս բոլոր պայմաններին բավարարում է տղամարդու զգեստը՝ կանդուրան։ Ավանդաբար այն կարվում է բնական գործվածքներից։ Այն գրեթե միշտ սպիտակ է, ինչը արաբների մոտ խորհրդանշում է ազնվականություն, արժանապատվություն և սրբություն։ Սպիտակը նաև լավ է արտացոլում արևի ճառագայթները, ուստի այս գույնի իրերը իդեալական են շոգ եղանակի համար: Ի դեպ, ձմռանը ԱՄԷ-ի արաբները կարող են կրել այլ երանգների զգեստներ՝ բեժից մինչև բաց կանաչ և նույնիսկ կապույտ։