Օլիմպիական խաղերն իմ պատկերացրածի պես չէին. Մալխաս Ամոյան
Սպորտ«Բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական խաղերի հաղթող: Այստեղ էի եկել ոսկե մեդալ նվաճելու համար, սակայն բավարարվեցի բրոնզե մեդալով: Փառք Աստծո, որ կարողացա բրոնզե մեդալ նվաճել Հայաստանի համար: Փորձելու եմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի նորընծա բրոնզե մեդալակիր, ըմբիշ Մալխաս Ամոյանը:
«Օլիմպիական խաղերն իմ պատկերացրածի պես չէին: Ես մտածում էի, որ լարվածությունն առավել մեծ կլինի, սակայն այդպես չէր: Փորձում էի այստեղ կատարվող ամեն ինչին թեթև նայել: Կարծես, սպորտային տոնի մասնակից լինեի»,-ասաց նա։