Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները «Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ) Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում է Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները Շոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն Ընը Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Պապոյան Գևորգի հայտարարագիրը.լավ թռփոշացել է.Armenian info Գեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց

Կտեղադրվի Մանարյանի արձանը, կհարդարվի Սոս Սարգսյանի համազգային թատրոնի նոր շենքը. Կառավարությունը գումար է հատկացրել

Մշակութային

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ավելի քան 137 մլն դրամ գումար է հատկացվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար:

Միջոցները տրամադրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 2024 թվականի պետական բյուջեի հատկացումների վերաբաշխմամբ:

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վերնոյ 3 հասցեում բարեգործական ծրագրի շրջանակում կառուցվել է նոր շենք, սակայն ներքին հարդարման որոշակի աշխատանքներ չեն կատարվել։ Թատրոնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային և ենթակառուցվածքային բարենպաստ պայմանների ապահովման, ինչպես նաև բարերարի գործն ավարտին հասցնելու, ամբողջականացնելու նպատակով կատարված հատկացումը կկազմի 69.7 մլն դրամ։

Այս տարի՝ օգոստոսի 10-ին, լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 100–ամյակը։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է մեծանուն արտիստի արձանի պատրաստման գործընթացը։ 2.8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, սալահատակված մայթին: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։

Արձանի տեղադրման վայրը համաձայնեցվել է արտիստի ժառանգների հետ և հաստատվել է Երևանի ավագանու 14.05.2024թ․–ի N 151-Ա որոշմամբ։

Արձանի մտահղացման հիմքում ընկած է Երվանդ Մանարյանին մեծ ճանաչում բերած «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մի հատվածը: Ֆիլմի հերոսը, երևակայական մոտոցիկլի վրա նստած, սլանում է առաջ՝ ձեռքում պահած իր ներկայացումների կերպարներից «Անհաղթ աքլորը»:

Երվանդ Մանարյանն անգնահատելի ժառանգություն է թողել սերունդներին. նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, նկարահանվել ֆիլմերում, հրատարակել պատմվածքներ և հոդվածներ։ 1957-59 թթ. նա եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Հաշվի առնելով, որ Երվանդ Մանարյանի ստեղծագործական գործունեությունը անմիջականորեն կապված է եղել Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հետ, ինչպես նաև հետագայում թատրոնում իրականացվելու են Ե. Մանարյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ` արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերումը կկատարվի «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից:






Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանելՄեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա ԱնդրեասյանՆիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները«Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում էUcom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրըԱշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներըՇոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն ԸնըԷկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Պապոյան Գևորգի հայտարարագիրը.լավ թռփոշացել է.Armenian infoԳեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանցԹվացող անդորրը, որը պարուրել է մեր հասարակությանը, շուտով կարող է վերածվել հերթական մղձավանջիԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետըՍեպտեմբերի 13-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել. ԼուսանկարԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փոխարժեքը Սեպտեմբերի 13-ինԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինի․ մանրամասներՄենք սկզբունքային դիրքորոշում ունենք սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարարԼույս չի լինիՋուր չի լինիՊոկրովսկում խոցվել է ուկրաինական երկրորդ ռազմավարական կամուրջըՉեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդներն ըստ սուպերհամակարգչի Ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնումՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 13ԱԴԾ-ն հայտարարեց Լոնդոնը համակարգում է միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը. հաստատող փաստեր են հրապարակվելԲայդենի վարչակազմում պառակտում կա. թույլ տա՞լ Կիևին ԱՄՆ-ի զենքով հարվածել Ռուսաստանի խորքերին. Financial Times«Հրապարակ». Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը«Ժողովուրդ». Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում«Հրապարակ». Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞«Ժողովուրդ». Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցըTime-ը մոդելավորել է միջուկային պատերազմ ՌԴ և ԱՄՆ միջև` հիշեցնելով, որ նման սցենարը դարձել է միանգամայն ռեալ (Տեսանյութ)Պուտինի հայտարարությունը շատ ծանր մտահոգություններ է առաջացրել Արեւմուտքում (Տեսանյութ)Մագնիսական փոթորկը գագաթնակետին հասավ այս գիշեր«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն«Ժողովուրդ». 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներիԳողացել են Բրիտանիայի ՆԳ նախարարի դրամապանակը... ոստիկանական կոնֆերանսի ժամանակԿուրսկում նոր ուղղությունից ճեղքելու ուկրաինական մի քանի փորձերը ձախողվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Ռուսական բանակը ճեղքել է դեպի Օստրոյ (MAP)Հուզմունքիս չափ ու սահման չկա, այս ֆիլմը բոլորինն է. Նազիկ ԱվդալյանՀրապարակվել է հինգ լավագույն հեռուստացույցների ընտրանինԻրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»Vivo ընկերությունը հայտարարել է Vivo T3 բջջային սարքերի նոր հավելման տարբերակըԱմերիկուհու տեսողությունը՝ «Բիոնիկական աչքերը» վերադարձրել են 3D տպիչի օգնությամբ՝ ուսանողները պատրաստել են ռոբոտացված ձեռքԼեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը․ ԼուկաշենկոԳտնվել է էկզոմոլորակ, որի վրա երկաթե քամիներ և հալած մետաղի անձրևներ են տեղի ունենումԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելԱմբողջ այս գործընթացն իրականացվում է Ադրբեջանի օգտին. Հրանտ Միքայելյան Բացառիկ մանրամասներ. Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода