Արցախահայության վերադարձն ուղղակի անխուսափելի է. ՀԱՊ կուսակցություն Արտաշես Գեղամյանի կյանքի ուղղին Ռուսաստանն ու Իրանն ընդլայնում են «Հյուսիս-Հարավը» Ինչ հիմնավորեց Շոյգուի` Իրան կատարած այցը Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Գերմանիայի ընտրանուն Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի թիմի հետ Հունգարիայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցությամբ՝ ճամբար մեկնած երեխաներին կդարձնեն գործակալներ. Քոչարյան ԱԱ-2024. Ալեքսանդրա Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր (տեսանյութ) Չինացի պաշտոնյան պաշտոնների է նշանակել իր 58 սիրեկաններին Temu առևտրային հարթակի հաճախորդների տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցել

Դատարաններում առեղծվածները շարունակվում են. «Քանաքեռցի Տույի» գործով մարդիկ են կալանքից ազատվել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քանաքեռցի Տույի» սպանության գործով դատարաններում առեղծվածները շարունակվում են։

Դատարաններն ինչ-որ զարմանալի հանդուրժողականությամբ կալանքներից ազատում են երեք անձի սպանություն կատարած անձանց։

Մասնավորապես, ArmLur.am-ը նախկինում արդեն տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը 2 անգամ կալանքից ազատել և տնային կալանք խափանման միջոց է կիրառել խմբի կազմում ապօրինի ձեռք բերած և պահած, ինքնաձիգերով 3 անձի սպանություն կատարելու մեջ մեղադրվող Հովհաննես Սիմոնյանին։

Ընդ որում, առաջին անգամ կալանքը վերացնելուց հետո` դատախազի և տուժողի կողմից ներկայացրած բողոքների հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և կրկին կալանավորել էր մեղադրյալին։

Սակայն, դա դատավոր Մանվել Շահվերդյանին չէր խանգարել, որ ի հեճուկս Վերաքննիչ դատարանի այս որոշման` ևս մեկ անգամ վերացնի Հովհաննես Սիմոնյանի կալանքը։

Իհարկե, այդ որոշման դեմ դատախազը և տուժող կողմը կրկին բողոք էին ներկայացրել, և վերաքննիչ դատարանը կրկին բեկանել էր այդ որոշումը։

Դատարանների գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր անձ միանգամից կասի, որ նման ծանրության հանցագործությունների դեպքում և նման իրավիճակում մեղադրյալի նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը շատ տարօրինակ է` հաշվի առնելով, որ դրանից առավել մեղմ հանցագործությունների պարագայում դատարանները, այդ թվում` հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, տնային կալանք չեն կիրառում, իսկ այս դեպքում, բավարար չէ, որ մեկ անգամ կիրառել է, նաև վերաքննիչ դատարանի կողմից, այդ որոշումը բեկանելուց 6 ամիս անց, դատավոր Մանվել Շահվերդյանը կրկին Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը:

​Բայց դրանով առեղծվածները չեն ավարտվում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմա էլ դատավոր Էդուարդ Մկրտչյանն է կալանքից ազատել և որպես խափանման միջոց` տնային կալանք կիրառել «Քանաքեռցի Տույի» և նրա 2 ընկերների սպանության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանի նկատմամբ, ով 6 ամիս փախուստի մեջ էր գտնվում, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված։ Հենց այդ պատճառով էլ նրա վերաբերյալ քրգործը առանձին վարույթում է քննվում։

Ընդ որում, ամենահետաքրքիրը հենց այն է, որ կալանքը տնային կալանքով փոխելու որոշումը դատավորը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ոստիկանության՝ կալանավորներին դատարան տեղափոխող ստորաբաժանման աշխատակիցները կալանավորված Տիգրան Հարությունյանին մի քանի անգամ դատարան չեն տեղափոխել կամ նախատեսված նիստի ժամից ուշ են տեղափոխել։

Ստացվում է, որ եթե պետությունը չի կարողանում կատարել իր պարտականությունը և ինչ-որ պատճառով կալանավորին չի տեղափոխում դատարան կամ ուշ է տեղափոխում, ապա դատավորը նրան պետք է ազատ արձակի կալանքից։ Բայց այլ, հատկապես` քաղաքական գործերով, նման ազատումներ չեն լինում:

Մնում է հասկանալ, թե այս ինչ անտեսանելի ձեռք է միջամտում այս գործին, որ տարբեր դատավորներ նման հանդուրժող վերաբերմունք ունեն 3 անձանց սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ։

​Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանի կնոջ հայրը նախկինում ՀՀ քաղաքացիական Վերաքննիչ և վարչական վերաքննիչ դատարանների նախագահն է եղել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։






Արցախահայության վերադարձն ուղղակի անխուսափելի է. ՀԱՊ կուսակցությունԱրտաշես Գեղամյանի կյանքի ուղղինՌուսաստանն ու Իրանն ընդլայնում են «Հյուսիս-Հարավը»Ինչ հիմնավորեց Շոյգուի` Իրան կատարած այցըՀամաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Գերմանիայի ընտրանունՀամաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի թիմի հետՀունգարիայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցությամբ՝ ճամբար մեկնած երեխաներին կդարձնեն գործակալներ. ՔոչարյանԱԱ-2024. Ալեքսանդրա Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր (տեսանյութ)Չինացի պաշտոնյան պաշտոնների է նշանակել իր 58 սիրեկաններինTemu առևտրային հարթակի հաճախորդների տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցելՆԱՏՕ-ի զրահատեխնիկայի ուս մեկ շարասյուն ոչնչացվել է ռուսական կրակի «պարկում» (Ամբողջական տեսանյութ)Չինացի գիտնականները ներկայացրել են ֆոտոգալվանային միջուկային մարտկոցՍպասողական դիրքը վտանգավոր է Հայաստանի համար. ՄարտիրոսյանԿանանց համար ատելի մի քանի արտահայտությունԳերմանական Leopard 2A6 L տանկն այրվում է Կուրսկում (Տեսանյութ)Թող բոլորը զգուշանան. Գառնիկ Իսագուլյաննոր Starlink արբանյակները լրջորեն խանգարում են ռադիոաստղադիտակների աշխատանքինԴանդաղ, բայց հաստատուն տեմպերով մոտենում ենք կուլմինացիային․Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրենը մանրամասներ է ներկայացնումԵթե տվյալ տրանսգենդերը չի նեղվել, թե իր քույրը, եղբայրը, ծնողները ինչ կմտածեն, ուրեմն մենք պարտավոր ենք հարգել այդ անհատականության որոշումը․ Հովիկ ԱղազարյանԱլեն Սիմոնյանի կարգադրությամբ` ընդդիմադիր Արմեն Գեւորգյանը մեկնում է ՎիլնյուսՄի քանի իրավիճակ, երբ պետք է բերանը փակ պահելՍպորտի սիրահարների մոտ բարձր է սրտի կաթվածի առաջացման ռիսկը. գիտնականներՊրահայան բանակցությունից հետո սկսվել է ադրբեջանական ագրեսիանՄասնագետները պարզել են մաշկի բջիջներից արյուն ստանալու եղանակներըՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀարեւան Վրաստանը շարունակում է երկիրը մաքրելApple-ը թողարկել է iOS 18.1-ի, iPadOS 18.1-ի և macOS Sequoia 15.1-ի հանրային բետա տարբերակներըHuawei-ը ներկայացրել է Watch D2 խելացի ժամացույցը Փաշինյանը հանձնարարել է աչքի տակ պահել արցախցի տղամարդկանց. ԲԱՄԲԱՍԱՆՔԱմրոց սարքող էիք, Արցախը պահեիքՎիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ«Փյունիկի» օրինակը ցույց է տալիս, որ... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով (Photo)ՇՏԱՊ. Հայտնաբերվել է Շիրակում երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի հիմնական կասկածյալը, ով է նա Հանրային ռադիոյում եկել է Բաքվի ժամանակը. ԶԱՐՄԱՆՔԵրրորդ սեռի համար սանհանգույցներ՝ կրթական հաստատություններո՞ւմՀԷՑ-ը 2023 թ.-ին 68 հազար բաժանորդի վճարել է 116 մլն դրամ փոխհատուցում. Գարեգին ԲաղրամյանՀզորի պայթյուններ Օդեսայում, բարձրանում են ծխի հսկայական սյուներՕլիմպիադայի 8-րդ մրցափուլում Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ է տարելՊեղումների ընթացքում գտնվել է քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով«Նիկոլի օրոք պղծվել են ու արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը». Աշոտյան (տեսանյութ)Անվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համարՀրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունիցՈւսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներովՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է նախորդ 100 տարվա լավագույն թիմ. ՖԻԴԵ ՈՒՂԻՂ․ Վերամիավորվածից՝ դեպի տրանսգենդերյան անկախություն․ Հայկ ԲաբուխանյանՀայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, նա պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. ԶախարովաԱրտաշես Գեղամյանի վերջին հրաժեշտը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցումԾրագրո՞ւմ է արդյոք Մոսկվան Փաշինյան-Ալիև հանդիպում. Զախարովայի արձագանքը (տեսանյութ)Լավ չի ավարտվի, եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի միջև սկսեն տարբերություն դնել. Զախարովա

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода