Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները Շոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն Ընը Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Պապոյան Գևորգի հայտարարագիրը.լավ թռփոշացել է.Armenian info Թվացող անդորրը, որը պարուրել է մեր հասարակությանը, շուտով կարող է վերածվել հերթական մղձավանջի Գեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել. Լուսանկար Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Դպրոցներում քաոսային իրավիճակ է․ աշակերտները չեն կարողանում ընդունվել դպրոց․ ի՞նչ է պարզաբանում ԿԳՄՍՆ-ն

Հասարակություն

Ամառային արձակուրդները շուտով կավարտվեն, ինչը նշանակում է, որ սկսվում է նոր ուսումնական տարին։

 

Նոր ուսումնական տարին չսկսած՝ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվում քաղաքացիներից, որ դպրոց ընդունվելը դարձել է նոր փորձություն։

 

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին ասաց, որ իր երեխային չի կարողանում ընդունել իրենց թաղամասում գտնվող ավագ դպրոց, քանի որ այլ թաղամասերից էլ շատ բնակիչներ իրենց երեխաներին այս դպրոց են բերել ընդունելության համար։

«Մենք մեր երեխային ցանկանում ենք ընդունել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոց»։ Մենք մեր վկայականը վերցրել ենք 179 դպրոցից հուլիսի 3-ին, սակայն 184 դպրոց դիմել ենք 5 օր անց։ Սակայն մինչ վկայականը վերցնելը՝ մյուս ծնողները գնացել են այդ դպրոց, երեխայի տվյալներն են այնտեղ թողել, որ երբ վկայականը վերցնեն, տանենք ու միանգամից արդեն երեխան համարվի դպրոցում գրանցված աշակերտ ու սեպտեմբերից գնա դպրոց»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։

 

Ահազանգած քաղաքացին նաև հավելեց, որ վկայականը 184 ավագ դպրոց ներկայացնելուց ասել են, որ դպրոցում բոլոր թափուր տեղերը լրացել են և երեխային դպրոց ընդունել չեն կարող։

 

«Մենք տնտեսագիտական բաժին էինք ցանկանում ընդունվել, բայց, երբ վկայականն արդեն մեզ մոտ էր և մոտեցել ենք դպրոց գրանցվելու համար, մեզ ասել են, որ դպրոցում թափուր տեղերը լրացել են և ընդունելություն չունեն, վերջացել է ամեն բան արդեն։ Այս ամենը այն դեպքում, երբ մեր հարևանն իր երեխային նույն օրը բերել է այդ նույն դպրոց ընդունելության, ուղղակի այլ բաժին՝ պատմաիրավագիտական, իր երեխային ընդունել են՝ հիմք համարելով լավ գնահատականները»,-ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացին։

 

Վերջինս մեզ հետ զրույցում նաև նշեց, որ տնօրեն Տաթևիկ Մելքոնյանը իրենց ասել է, որ շենքանին պայմաններ չկան և այդ պատճառով էլ չեն կարող դասասենյակներ ավելացնել, քանի որ հիմա էլ դպրոցականները դասասենյակներում նստելու են գրատախտակից 10 սմ հեռավորության վրա և դասասենյակում 1 աշակերտի համար էլ չեն կարող դասասեղան ավելացնել։ Դպրոցից նաև ասել են, որ եթե նախընտրելի դպրոցը դա է, ապա կարող են այլ դպրոց դիմել և հետո դպրոցում տեղ ազատվելու դեպքում էլ կարող են երեխային հետ բերել նախընտրելի դպրոց։

 

Քաղաքացու խոսքով՝ չեն պատրաստվում հետևել հորդորին, քանի որ խուսափում են ավելորդ քաշքշուկներից, որովհետև դպրոցը գտնվում է հենց թաղամասում և այլ դպրոցները բավականին հեռու են տանից։

 

ArmLur.am-ը այս հարցով կապ հաստատեց ԿԳՄՍՆ-ի հետ։

 

ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ հնարավոր է լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը սպառվել են և այդ իսկ պատճառով էլ դպրոցից ասել են, որ չեն կարող ընդունել երեխային, քանի որ դա մրցակցություն է՝ առաջին դասարանցիների սկզբունքով։

 

ԿԳՄՍՆ-ից նաև ասացին, որ դպրոցի սխալմունքն է նախապես երեխայի տվյալները վերցնելը, երբ վկայականը դեռ չկա։

 

«Եթե 10 երեխա կա ու 2 տեղ, ինչո՞ւ են այդ երեխայի տվյալները վերցնում։ Հնարավոր է, որ այդ երեխան տեսականորեն անբավարար գնահատական ուներ և չէր կարողանում վկայական ստանալ և բերել։ Այս փաստն ուսումնասիրություն է ենթադրում։ Այստեղ ժամկետի խնդիր չկա, կա լիցենզիայով սահմանված տեղերը լրացնելու խնդիր»,-ArmLur.am-ին ասացին ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍՆ-ից նաև հայտնեցին, որ «Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոցում» կա 500-600 տեղ, որից 572-ը փաստացի լրացված է, ըստ ԿԳՄՍՆ-ի կայքի, սակայն հնարավոր է, որ բոլոր տվյալները լրացված չեն, որը պետք է պարզել հենց դպրոցից։

 

Փորձեցինք այս հարցի շուրջ կապ հաստատել Երևանի «Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ՝ պարզելու՝ կա՞ն արդյոք 10-րդ դասարանում թափուր տեղեր, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

 






Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներըՇոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն ԸնըԷկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Պապոյան Գևորգի հայտարարագիրը.լավ թռփոշացել է.Armenian infoԹվացող անդորրը, որը պարուրել է մեր հասարակությանը, շուտով կարող է վերածվել հերթական մղձավանջիԳեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանցԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետըՍեպտեմբերի 13-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել. ԼուսանկարԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փոխարժեքը Սեպտեմբերի 13-ինԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինի․ մանրամասներՄենք սկզբունքային դիրքորոշում ունենք սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարարԼույս չի լինիՋուր չի լինիՊոկրովսկում խոցվել է ուկրաինական երկրորդ ռազմավարական կամուրջըՉեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդներն ըստ սուպերհամակարգչի Ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնումՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 13ԱԴԾ-ն հայտարարեց Լոնդոնը համակարգում է միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը. հաստատող փաստեր են հրապարակվելԲայդենի վարչակազմում պառակտում կա. թույլ տա՞լ Կիևին ԱՄՆ-ի զենքով հարվածել Ռուսաստանի խորքերին. Financial Times«Հրապարակ». Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը«Ժողովուրդ». Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում«Հրապարակ». Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞«Ժողովուրդ». Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցըTime-ը մոդելավորել է միջուկային պատերազմ ՌԴ և ԱՄՆ միջև` հիշեցնելով, որ նման սցենարը դարձել է միանգամայն ռեալ (Տեսանյութ)Պուտինի հայտարարությունը շատ ծանր մտահոգություններ է առաջացրել Արեւմուտքում (Տեսանյութ)Մագնիսական փոթորկը գագաթնակետին հասավ այս գիշեր«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն«Ժողովուրդ». 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներիԳողացել են Բրիտանիայի ՆԳ նախարարի դրամապանակը... ոստիկանական կոնֆերանսի ժամանակԿուրսկում նոր ուղղությունից ճեղքելու ուկրաինական մի քանի փորձերը ձախողվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Ռուսական բանակը ճեղքել է դեպի Օստրոյ (MAP)Հուզմունքիս չափ ու սահման չկա, այս ֆիլմը բոլորինն է. Նազիկ ԱվդալյանՀրապարակվել է հինգ լավագույն հեռուստացույցների ընտրանինԻրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»Vivo ընկերությունը հայտարարել է Vivo T3 բջջային սարքերի նոր հավելման տարբերակըԱմերիկուհու տեսողությունը՝ «Բիոնիկական աչքերը» վերադարձրել են 3D տպիչի օգնությամբ՝ ուսանողները պատրաստել են ռոբոտացված ձեռքԼեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը․ ԼուկաշենկոԳտնվել է էկզոմոլորակ, որի վրա երկաթե քամիներ և հալած մետաղի անձրևներ են տեղի ունենումԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելԱմբողջ այս գործընթացն իրականացվում է Ադրբեջանի օգտին. Հրանտ Միքայելյան Բացառիկ մանրամասներ. Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներինԻ վերջո, ականջակա՞լ, թե՞ ականջողեր. ի՞նչ է կրել Կամալա Հարիսը բանավեճի ժամանակՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆԿալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենըՓշատ խորհուրդ է տրվում ուտել նիհարել ցանկացողներին․ փշատի բուժիչ հատկություններըՀՀԿ֊ի հայտարարությունը Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ34 պետություն արդեն ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկություն է հայտնել. Պուտին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода