Ահա՝ ինչպես պարզել, որ երեխայի մոտ կախվածություն է առաջացել համակարգչային խաղերից
ՀասարակությունՕպերացիոն համակարգեր մշակող Uncom OS ընկերության գլխավոր տնօրեն Նիկիտա Կոչերժենկոն kp.ru-ի զրույցում պատմել է, թե ինչպես ծնողները կարող են հասկանալ, որ երեխայի մոտ համակարգչային խաղերից կախվածություն է սկսում առաջանալ և ինչ է պետք անել։
Նրա խոսքով՝ երբ խաղերով տարվածությունը վերածվում է կախվածության, երեխայի իրական խնդիրներն ու կարիքները սկսում են հետին պլան մղվել։
«Հանուն խաղալու երեխան սկսում է զոհաբերել իր ուսումը կամ պարզապես մոռանում է ուտել։ Եթե խաղից դուրս գալը ագրեսիա է առաջացնում, դա արդեն մտածելու տեղիք է տալիս»,- ասել է նա։
«Եթե խաղը միակ հետաքրքրությունն է, և հնարավոր չէ երեխային այլ բանով շեղել, ապա այդ նույն էժանագին դոֆամինը սկսում է իրեն ենթարկել երեխային։ Եվ ծնողները պետք է պահը չկորցնեն և բացատրեն երեխային, որ նա արդեն շատ է մոտեցել վտանգավոր կետին: Պետք է կանգ առնել»,- ասել է փորձագետը: