Իրավապահները դիմակավորված մտել են «Նորատուսցի Ալիկի» տուն
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները դիմակավորված մտել են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» տուն եւ առգրավել են վերջինիս հորը պատկանող գումարները:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տանը մեծ գումար է եղել, ինչը իրավապահներին խիստ կասկածելի է թվացել ու այն առգրավել են:
Նկատենք, որ իրավապահները քրեական հեղինակությանը հիշեցին այն բանից հետո, երբ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։
Այս դեպքով սպանվեց Ավագանու անդամ Արսեն Աֆիյանը եւ կալանքի տակ են գտնվում նորատուսցի Ալիկի եղբոր որդին՝ Լևոն Բանդուրյանը եւ ես երկու անձ:
Այս աղմկահարույց դեպքից հետո՝ իրավապահները հիշեցին «Նորատուսցի Ալիկին» ու մտան նրան պատկանող ընկերություններ՝ խուզարկությունների, եւ հիմա էլ մտել են նրա տուն:
Իսկ ինչ քրեական վարույթի շրջանակներում է նախաքննական մարմինը փնտրում Ալիկ Բանդուրյանին․ կոմիտեն հայտնել էր, որ Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով), մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 319-րդ և 321-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):