Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Սպառողի անկյունՎեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը(Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Աբովյան 66) համաձայն ««Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրականընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցմանլիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշմամբհաստատված Լիցենզիայի պայմանների №3 հավելվածի`մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններիմատուցման գումարային սակագներն անփոփոխ թողնելուհայտով՝ առաջարկելով 2025թ. համար պահպանել 2024թ. գործող մանրածախ ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության գումարայինսակագները:
Գործող և առաջարկվող սակագներ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին (բաժանորդներին) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 180.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց, որից՝
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.
բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը՝ 27.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)` հեռացված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց:
2) Սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս բաժանորդներին ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 205.992 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց, որից՝
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 175.093 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.
բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 30.899 դրամ (ներառյալ ԱԱՀ)` հեռացված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց:
3) Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 41.004 դրամ (ներառյալ ԱԱՀ):
4) Մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 20.502 դրամ (ներառյալ ԱԱՀ):
5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 12.956 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66, հեռ.՝ 011 30-01-85, էլ. փոստ.[email protected]: