Փարիզ-2024. Ինչպես է Ռուստամ Ասակալովը մխիթարում եզարափիչում պարտություն կրած Արթուր Ալեքսանյանին (տեսանյութ)
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի եզրափակիչում 1:4 հաշվով պարտություն կրեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիից։ Արծաթե մեդալն իհարկե տխրեցրել էր Ալեքսանյանին, ով պարգեւատրման արարողության ժամանակ մեդալը ստանալուց հետո այն հանեց պարանոցից։
Սոցիալական ցանցերում գոտեմարտից հետո կադրեր են հրապարակվել, որոնցում ուզբեկ Ռուստամ Ասակալովը աջակցում է Արթուր Ալեքսանյանին․
«Լսիր, եղբայր, հանգստացի՛ր, ամեն ինչ կարգին է, անկեղծ եմ ասում։ Մի՛ նեղվիր, եղբա՛յր, դու շատ բան ես արել։ Ամեն ինչ լավ է»,-ասել է Ռուստամ Ասակալովը։