Փարիզ-2024. Մեդալային հաշվարկն ու Հայաստանի դիրքը մրցաշարային աղյուսակում
ՍպորտՓարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքական օգոստոսի 7-ին մեդալների հերթական հավաքածուների խաղարկումից հետո առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ի հավաքականը, որի մարզիկները 12 օրվա ընթացքում նվաճել են 94 մեդալ՝ 27 ոսկե, 35 արծաթե և 32 բրոնզե:
Երկրորդ տեղում գտնվող Չինաստանի թիմն ունի 25 ոսկե, 23 արծաթե և 17 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիան, որի մարզիկները նվաճել են 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ:
Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճած երկու մեդալների շնորհիվ բարելավել է դիրքը մեդալային հաշվարկում։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Արթուր Ալեքսանյանի (97 կգ) արծաթե մեդալի ու Մալխաս Ամոյանի (77 կգ) բրոնզե մեդալի շնորհիվ Հայաստանը 55-56-րդ տեղերն է բաժանում ընդհանուր հաշվարկում։
Հայաստանի թիմի առաջին մեդալը նվաճել էր Արթուր Դավթյանը, որն օգոստոսի 4-ին երկրորդ տեղն էր գրավել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում։