Հասկացե՞լ են, թե ինչ վատություն են անում հայ ազգին. միջազգայնագետն ահազանգում է
Ներքաղաքական«Երեկվանից համացանցը ողողված է ՀՀ մտահոգ քաղաքացիների բողոքներով` կապված 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում տեղ գտած հերթական հակահայկական շարադրանքի հետ (Ռուսական կայսրությունը բռնազավթել է Արևելյան Հայաստանը): Եկեք շնորհակալ լինենք գրքի 3 հեղինակ մտքի տիտաններին, որ գոնե Հայաստան բառը օգտագործել են։ Բայց այստեղ խնդիրը Ռուսաստանը չէ, ոչ էլ նրա իմիջը, ինչպես շատերն են փորձում ներկայացնել, թե պարսկական լծից ազատեցին, մենք հիմա գրում ենք բռնակցեց։ Ռուսաստանը Սիբիրում գտնվող Վոստոչնի տիեզերակայանից թքած ունի, թե իր մասին ինչ են մտածում։ Բա մե՞նք: Սույն մտքի տիտանները հասկացե՞լ են, թե ինչ վատություն են անում հայ ազգին:
Հասկացանք, փորձել են Ռուսաստանին կծել, վիրավորել, բայց բումերանգը մեզ է դիպել։ Կասեք` ինչպե՞ս: Շատ պարզ։ Եթե ընդունում ենք, որ Ռուսաստանը բռնակցել է Արևելյան Հայաստանը, նշանակում է նաև, որ բռնակցել է նաև Արցախը, որը, պարզվում է տերեր է ունեցել, որից բռկացել են։ Ալիևին ու Արևմուտքին էլ հե՛նց դա է պետք` Արցախը չի պատկանել իր տերերին, այլ եղել է թուրքա-պարսկական, որոնցից էլ բռնակցել է Ռուսաստանը»,- գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: