Փարիզ-2024. Այսօր մրցապայքարում կլինի 4 հայ մարզիկ. Ժամանակացույց
Սպորտ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, Հայաստանն Օլիմպիական Խաղերում ունի չորս ներկայացուցիչ։
Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում պայքարը 1/8-րդ եզրափակիչից կսկսի Հայաստանի հունահռոմեկան ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ)՝ 13:00:
Նույն ժամին աթլետիկայի օլիմպիական մրցաշարում վազքուղի դուրս կգա Հայաստանի միակ աթլետ Երվանդ Մկրտչյանը: Մկրտչյանը կմասնակցի 800 մետ վազքի որակավորման փուլին՝ 13:55:
20։15-ին Մալխաս Ամոյանը (77 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի։
Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար մրցումային օրվա ավարտին։