Սկսել է գործել աշխարհի ամենաբարձր աստղադիտարանը
ՀասարակությունԱշխարհի ամենաբարձր կետում տեղադրված աստղադիտարանը պաշտոնապես սկսել է իր առաքելությունը. դրա օգնությամբ գիտնականները կուսումնասիրեն գալակտիկաների և էկզոմոլորակների էվոլյուցիան:
Տոկիոյի համալսարանի ստեղծած Ատակամա աստղադիտարանը, որի նախագծի աշխատանքներն սկսվել էին 26 տարի առաջ, գտնվում է Չիլիի Անդերում գտնվող Չախնանտոր լեռան գագաթին, ծովի մակարդակից 5640 մետր բարձրության վրա: Օբյեկտի բարձրությունը գերազանցում է անգամ Atacama Large Millimeter Array աստղադիտարանին, որը գտնվում է 5050 մետր բարձրության վրա։
Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, 6,5 մետրանոց աստղադիտակը բաղկացած է երկու գիտական գործիքից, որոնք նախատեսված են տիեզերքը ինֆրակարմիր տիրույթում դիտարկելու համար․ այն էլեկտրամագնիսական ճառագայթում է, որի ալիքի երկարությունն ավելի երկար է, քան տեսանելի լույսը, բայց ավելի կարճ, քան միկրոալիքները: